22 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունն ապրում է այլ իրականության մեջ․ Էհսան Մովահեդիանը՝ Իսրայելի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին

ՀՀ իշխանությունն ապրում է այլ իրականության մեջ․ Էհսան Մովահեդիանը՝ Իսրայելի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին

ՀՀ իշխանությունն ապրում է այլ իրականության մեջ. ասել է միջազգային հարաբերությունների իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը՝ արձագանքելով Իսրայելի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը։

«Երևանն Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ իր պատրաստակամությունն էր հայտնել ընդլայնել կապերը և փնտրել համագործակցության նոր հնարավորություններ Թել Ավիվի հետ։

Ի՜նչ դառը հեգնանք։ Մինչ ամբողջ աշխարհը դատապարտում է Իսրայելի հանցագործությունները, ՀՀ կառավարությունն ապրում է այլ իրականության մեջ… Այս շնորհավորանքը հնչում է Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության հետ կապված խնդիրների, այն զավթելու փորձերի և հայ հոգևորականության նկատմամբ արմատական հրեաների ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին», – գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026