24 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանի պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ՝ առաջիկա ընտրությունների ֆոնին

Եվրախորհրդարանի պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ՝ առաջիկա ընտրությունների ֆոնին

Եվրախորհրդարանի պատգամավորներն ապրիլի 30-ին կքվեարկեն «ԵՄ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության աջակցության վերաբերյալ» բանաձևի շուրջ՝ առաջիկա ընտրությունների ֆոնին։

Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի հայտարարությունում, հայերը խորհրդարանական ընտրություններ են անցկացնելու 2026 թվականի հունիսի 7-ին։

Ապրիլի 28-ին Եվրահանձնաժողովի և Խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ, ինչպես նաև ապրիլի 30-ին ուղեկցող բանաձևում, Եվրախորհրդարանի պատգամավորները կշեշտեն արտաքին միջամտությունից զերծ քվեարկության անհրաժեշտությունը և «կբարձրացնեն մտահոգություններ Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ»։

Բացի այդ՝ Եվրախորհրդարանը կոչ կանի ավելի շատ ջանքեր գործադրել Հայաստանի ընդհանուր ժողովրդավարական դիմադրողականությունն ամրապնդելու համար, քանի որ ԵՄ-ը վերջերս նոր քաղաքացիական առաքելություն է սկսել՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին կարողությունների զարգացման և բազմաշերտ սպառնալիքների, ինչպիսին են արտաքին տեղեկատվության մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), կիբեռհարձակումները և անօրինական ֆինանսական հոսքերը, դեմ պայքարելու համար։

Մայիսի 5-ին նախատեսվում է նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026