
Փեզեշքիանը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան
Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան․ գրում են տեղական լրատվամիջոցները։
«Երկրի թշնամիները, թիրախավորելով Իրանի ենթակառուցվածքները, նպատակ ունեն դժգոհություն սերմանել բնակչության շրջանում։ Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ դժգոհություն առաջանա», – ընդգծել է Իրանի նախագահը։
Նա հավելել է, որ ժողովրդի կողմից զոհաբերության անհրաժեշտություն դեռևս չկա, բայց սպառումը պետք է վերահսկվի։


