25 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ու Ուկրաինան աջակցել են և կշարունակեն աջակցել միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը բոլոր միջազգային կազմակերպություններում.Ալիև

Ադրբեջանն ու Ուկրաինան աջակցել են և կշարունակեն աջակցել միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը բոլոր միջազգային կազմակերպություններում.Ալիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում. նշում են ադրբեջանական աղբյուրները։

Համատեղ ասուլիսի ընթացքում երկրները քննարկել են երկկողմ հարաբերությունները նաև քննարկվել է  ռուս-ուկրաինական պատերազմը։

Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, խոսվել է  երկու երկրների տարածքային ամբողջականության մասին։

«Ադրբեջանն ու Ուկրաինան աջակցել են և կշարունակեն աջակցել միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը բոլոր միջազգային կազմակերպություններում»,- մամլո ասուլիսի ընթացքում ասել է Իլհամ Ալիևը։

Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։

«Մենք Ադրբեջանի նախագահին տեղեկացրինք, որ պատրաստ ենք եռակողմ բանակցությունների։ Նման հանդիպումներ արդեն տեղի են ունեցել Թուրքիայում, ապա Շվեյցարիայում՝ ամերիկացի գործընկերների մասնակցությամբ։ Իհարկե, եթե Ռուսաստանը պատրաստ է դիվանագիտության, մենք պատրաստ ենք մոտ ապագայում նման բանակցություններ անցկացնել Բաքվում», – նշել է  նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026