25 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո. Al Jazeera

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո. Al Jazeera

Արաղչին Իսլամաբադից հեռացել է երկրի ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Շահբազ Շարիֆի  և Պակիստանի բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո։

Պակիստանի մայրաքաղաքում Իրանի արտգործնախարարը  ներկայացրել է Իրանի դիրքորոշումը և Թեհրանի վերապահումները ԱՄՆ պահանջների վերաբերյալ. նշում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, որ Պակիստանը միջնորդում է Պարսից ծոցում հակամարտության կարգավորման շուրջ Իրան-ԱՄՆ երկխոսությանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026