
Թրամփը չեղարկել է Ուիթքոֆի և Քուշների այցը Իրանի հարցով բանակցություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր փեսա Ջարեդ Քուշների և հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի հետ Պակիստան կատարելիք այցը, որտեղ նրանք պետք է բանակցություններ վարեին իրանցի պաշտոնյաների հետ։
Սպիտակ տան ղեկավարը այս մասին հայտարարել է Fox News-ի թղթակցին։
«ԱՄՆ պատվիրակությունը չպետք է 18 ժամ վատնի թռիչքի վրա։ Նրանք կարող են մեզ զանգահարել ցանկացած ժամանակ»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ նախօրեին Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն Պակիստանի Իսլամաբադում՝ ապրիլի 27-ին։


