
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա
Ապրիլի 27-28-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից։
Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ, նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։
Բացի այդ՝ Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։


