
Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար․ Պուտին
Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում գտնվող Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը։
Պուտինի կարևոր հայտարարությունները՝ կետերով․
- Պուտինը հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդից ուղերձ է ստացել։
- Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։
- Հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերը՝ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու համար։


