26 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստում է Հորմուզի նեղուցով անցման նոր կարգ սահմանել

Իրանը պատրաստում է Հորմուզի նեղուցով անցման նոր կարգ սահմանել

Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգի մասին օրենք է պատրաստում․ հայտնում են Իրանի խորհրդարանից։

«Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի մասին օրենքը կընդունվի Իրանի խորհրդարանի աշխատանքները վերսկսելուց անմիջապես հետո»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին։

Հաղորդվում է նաև, որ Իրանի Կենտրոնական բանկը չորս հաշիվ է բացել տարբեր արժույթներով՝ նեղուցով անցնելու վճարներ գանձելու համար, սակայն թվային արժույթի ենթակառուցվածքի գործարկումից հետո վճարումները կկատարվեն ռիալներով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026