28 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հասանելիություն է ստացել Իրանի ռազմավարական և մարտավարական հետախուզությանը

Իսրայելը հասանելիություն է ստացել Իրանի ռազմավարական և մարտավարական հետախուզությանը

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, հասանելիություն է ստացել իրանական ռազմավարական և մարտավարական հետախուզությանը։

Ըստ The Times of Israel-ի՝ Մոսադի տնօրեն Դեյվիդ Բարնեան այս մասին հայտարարել է 2025 թվականին իրականացված գործողություններին նվիրված միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ Մոսադը վերածվել է ավելի արդյունավետ կազմակերպության, որը գործում է ավելի հարձակողական դիրքերից։

«Մենք ցուցադրեցինք նոր և նորարարական գործառնական կարողություններ թիրախային երկրներում», – նշել է Բարնեան։

Մոսադի տնօրենը նաև հավելել է, որ Իրանի հետ պատերազմի ժամանակ կազմակերպությունն Իսրայելի բանակին տրամադրել է բարձրաստիճան պաշտոնյաների մասին տեղեկատվություն և նպաստել է Իսրայելի օդային գերազանցությանն Իրանի նկատմամբ։

Նա զգուշացրել է, որ սպառնալիքները մնում են և ընդգծել է, որ նոր սպառնալիքների ի հայտ գալու դեպքում՝ անհապաղ գործողություններ կձեռնարկվեն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026