05 Հնս
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտաշատում 57-ամյա կինը երեխայի է վրաերթի ենթարկել․ բժիշկները պայքարում են 6-ամյա աղջնակի կյանքի համար

Արտաշատում 57-ամյա կինը երեխայի է վրաերթի ենթարկել․ բժիշկները պայքարում են 6-ամյա աղջնակի կյանքի համար

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը»,- գրում է լրատվամիջոցը՝ նշելով, որ բժիշկիները պայքարում են երեխայի կյանքի համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026