13 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գույների տնտեսում․ Իրանի դեմ պատերազմը ստիպել է ճապոնական ընկերությանը գունավոր փաթեթավորումը փոխարինել սև ու սպիտակով

Գույների տնտեսում․ Իրանի դեմ պատերազմը ստիպել է ճապոնական ընկերությանը գունավոր փաթեթավորումը փոխարինել սև ու սպիտակով

Ճապոնիայում չիպսերի առաջատար արտադրողը գտել է ստեղծագործական լուծում նավթից ստացվող հումքային նյութերի խնայողության համար․ ընկերությունը նախատեսում է փոխել իր վառ գունավոր փաթեթավորումը՝ դարձնելով այն սև ու սպիտակ․ գրում է Reuters գործակալությունը։

Տոկիոյում հիմնված Calbee ապրանքանիշը հայտարարել է, որ իր 14 ապրանքատեսակների փաթեթավորման համար ժամանակավորապես կօգտագործի թանաքի միայն երկու գույն։

Ընկերության հաղորդմամբ՝ նոր փաթեթավորմամբ արտադրանքը խանութներում կհայտնվի մայիսի 25-ից։

Ընկերությունը հայտարարել է, որ նախաձեռնության նպատակն է պահպանել կայուն առաքումները՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով հումքի որոշ տեսակների վրա ազդող անկայուն մատակարարման ֆոնին։

Տպագրական թանաքի ստացման համար անհրաժեշտ է նավթային արտադրանք, որի մոտ 40%-ը Ճապոնիան ներմուծում է Մերձավոր Արևելքից:

Վերջին շրջանում ճապոնական ընկերությունները փորձում են նվազագույնի հասցնել աճող ծախսերի և հումքի պակասի ազդեցությունը, մինչդեռ կառավարությունը ձգտում է հասարակությանը և բիզնեսներին վստահեցնել, որ մատակարարումներն իրականացվում են կայուն կերպով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026