
Գնեք ավելի քիչ ոսկի․ Հնդկաստանի վարչապետը մարդկանց կոչ է արել ապրել զուսպ և քիչ գումար ծախսել
Հնարավորության դեպքում աշխատեք տնից, խուսափեք ավելորդ արտասահմանյան ճանապարհորդություններից, գնեք ավելի քիչ ոսկի, սպառեք ավելի քիչ վառելիք․ արդեն 3 ամիս Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հնդիկներին կոչ է արել ավելի զուսպ ապրել և քիչ գումար ծախսել․ կոչ, որը վերջին անգամ հնչել էր Covid-19 համավարակի ժամանակ․ գրում է BBC-ն։
Կիրակի Հայդարաբադում կայացած միջոցառման ժամանակ հնչած կոչը հիշեցրել է կովիդյան տարիները, երբ վարչապետը փորձում էր համախմբել երկիրը համընդհանուր նպատակի շուրջ։ Այս անգամ համընդհանուր առաքելությունը տնտեսական գոյատևումն է։
Ինչպես և սպասվում էր, այս ուղերձը խուճապի ալիք է բարձրացրել Հնդկաստանի ֆինանսական շուկաներում։ Հնդկաստանի խոցելիությունն այս հարցում ակնհայտ է․ երկիրն իր հում նավթի մոտավորապես 90%-ը և գազի պաշարների կեսը ներմուծում է այլ երկրներից։ Պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցի ավելի քան երկու ամիս փակ լինելու պատճառով Հնդկաստանի ներմուծման ծախսերն աճել են միլիարդավոր դոլարներով։


