07 Հլս
2024
35.4° c ԵՐԵՎԱՆ
25.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառավարական թաղամաս՝ Երևանում․ նախագիծը ղեկավարում է փոխվարչապետը

Կառավարական թաղամաս՝ Երևանում․ նախագիծը ղեկավարում է փոխվարչապետը

Երևանում կառավարական թաղամաս է կառուցվելու․ այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։



«Պետհաստատությունների դուրսբերումը մայրաքաղաքի սահմաններից, թույլ կտա բեռնաթափել կենտրոնը և պետական շենքերն օգտագործել առևտրային նպատակներով»,- հայտարարել է Մինասյանը։



Նրա խոսքով՝ սկզբում միտք են ունեցել արդարադատության նախարարությունը, գլխավոր դատախազությունն ու հարակից մյուս կառույցները Երևանից դուրս հանել, բայց հետո Կառավարությունն ավելի մեծ նախագիծ սկսեց, որն էլ ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։