
Լավ կլիներ, որ Հայաստանն արագ որոշում կայացներ․ Օվերչուկը Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կայացնելու մասին
Մենք հայկական կողմից լսում ենք, որ նրանք ձգտում են միանալ ԵՄ-ին և ընդունել դրա չափանիշները, բայց միևնույն ժամանակ ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ում և վայելել անդամակցության բոլոր տնտեսական առավելությունները։ Ավելի լավ կլիներ, որ Հայաստանն արագ որոշում կայացներ. դա ավելի արդարացի կլիներ և՛ Հայաստանի ԵԱՏՄ դաշնակիցների, և՛ հենց Հայաստանի համար․ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ավելին, այս անորոշությունը ստիպում է տնտեսվարողներին սպասողական մոտեցում ցուցաբերել և խոչընդոտում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Բայց, ընդգծում եմ, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, և ընտրությունը հայ ժողովրդինն է», – հավելել է փոխվարչապետը։


