27 Հուն
2025
-3° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տաթևի վանքի վանահորը կարգալույծ անելու հարցը Մայր աթոռում չեն քննարկում

Տաթևի վանքի վանահորը կարգալույծ անելու հարցը Մայր աթոռում չեն քննարկում

Մայր Աթոռը Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Գևորգյանին կարգալույծ անելու հարցը չի քննարկում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

 

«Հայր Միքայելը ունի առողջական խնդիրներ, սակայն շարունակում է իր ծառայությունը Տաթևի վանքում», – նշել է Արթենյանը:

 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ համացանցում քննարկվում է Հայր Միքայելի իբր կարգալույծ անելու հարցը։ Սոցիալական ցանցերում անգամ նրա պաշտպանության շարժում է ձևավորվել։ Բայց նշենք, որ նա իր հարցազրույցներում բազմիցս խոսել է առողջական խնդիրների և ծառայությունն իրականացնելու անհնարինության մասին։