25 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս մարդը բոլորիս գլխին շառ է, շա՛ռ․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Այս մարդը բոլորիս գլխին շառ է, շա՛ռ․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Այս մարդը բոլորիս գլխին շառ է, շա՛ռ․ Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ Արցախի հետ կատարվելիքի մասին հրապարակավ խոսում էին 2022-ին։

«Մեկուկես ամիս Ֆրանսիայի հրապարակում անդադար, գիշեր-ցերեկ ասում էինք՝ վտանգ կա։ Ամեն բան, հիշում եմ, սկսվել է խորհրդարանում ասած մեկ նախադասությունից, այն էր՝ Արցախի հարցով նշաձողը պետք է մի քիչ իջեցնել։

Իրեն ճանաչելով՝ հասկացանք, թե իրականում ինչ է նշանակում նշաձողի իջեցումը։ Դուրս եկանք հրապարակ, բայց չկարողացանք բավարար մարդ հավաքել, համոզել։ Ու երբ Ֆրանսիայի հրապարակի շարժումը հուլիսին մարեց, հոկտեմբերին 6-ին գնաց ու ստորագրեց այդ տխրահռչակ հայտարարությունը, ինչով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ու դրանից հետո կորցրեցինք Արցախը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց նաև՝ Փաշինյանի ամեն հայտարարության հաջորդում է ողբերգություն, հետևաբար Սյունիքի հարցով պետք է զգոն լինել ու որևէ հարցում որևէ կերպ ՔՊ-ին հնարավորություն չտալ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026