26 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միրզոյանը Բաքվի գերիների մասին արտահայտվում է խուժանաբարո բառապաշարով․ Գալստյան

Միրզոյանը Բաքվի գերիների մասին արտահայտվում է խուժանաբարո բառապաշարով․ Գալստյան

Մենք վստահաբար ասում ենք «ո՛չ» օկուպացիոն ռեժիմի իշխանությանը․ Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Լիլիթ Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ Փաշինյանն ու թիմակիցները մրցակցային այլ առավելություն չունեն՝ բացի ասֆալտի մասին անվերջ խոսելը։

«Եվ դա էլ «կծախեն» ձեզ վրա։ Ասֆալտ, որ հալվեց առաջին ձյան հետ, փոխարենն 8 միլիարդով ավելացավ Հայաստանի պարտքը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի՝ «խաղաղության թեզին», ապա խաղաղության մասին խոսք լինել չի կարող, եթե Բաքվի բանտում կեղեքվում է հայ մարդն ու այդքան հեշտորեն անբարոյականները հայտարարում են՝ Արցախի էջը փակված է։

«Երբ լրագրողները հարցնում են Արարատ Միրզոյանին գերիների մասին, մի խուժանաբարո բառ է ասում (ամաչում եմ անգամ արտաբերել, բայց ասեմ), ասում է՝ «ծընգլ արեցիք»: Աստված իմ, սա ախր բարոյական չէ»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026