26 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչև հունիսի 7-ը ՔՊ-ին ամեն օր պետք է հիշեցնենք «սյունյաց ողջույնը»․ Քոչարյան

Մինչև հունիսի 7-ը ՔՊ-ին ամեն օր պետք է հիշեցնենք «սյունյաց ողջույնը»․ Քոչարյան

Սա ճիշտ այն ժամանակն է, երբ պետք է հիշենք ու հիշեցնենք «Սյունյաց ողջույնը» նրանց, և անընդհատ, ամեն օր՝ մինչև հունիսի 7-ը, հիշեցնենք դա․ Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Սյունյաց ողջույնը», հիշեցնենք, 5 տարի առաջ էր՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Փաշինյանի՝ «ողջունում եմ ձեզ, ժողովուրդ ջան» բարևին սյունեցիներն արձագանքել էին հայհոյանքով։

«Այս մարդը ո՛չ խելք ունի, ո՛չ խիղճ, ո՛չ էլ, գուցե, հիշողություն․ ստի հիշողությունը կարճ է, սուտասան մարդը միշտ պետք է հիշի՝ որտեղ ինչ սուտ է ասել։ Իսկ սա չափազանց դժվար է։ Հիմա որ իրեն ասես՝ սենց բան ես ասել բանակի մասին, պետք ա ասի՝ իրո՞ք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ 2020-ի հուլիսի 23-ին՝ Ադրբեջանի՝ Տավուշի դիրքերի վրա հարձակվելուց օրեր անց, Փաշինյանը հայտարարեց, թե «Հայաստանի բանակն ապացուցեց, որ տարածաշրջանում ամենամարտունակն է»։

Քոչարյանի խոսքով՝ Փաշինյանի տեսակը ոչ միայն վայել չէ հայերին, այլև վտանգավոր է մեր ժողովրդի համար։

«Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո մեր ժողովուրդն ունեցել է երկու արհավիրք՝ ոչ թե բնական, այլ ձեռաստեղծ արհավիրք․ դա 44 օրյա պատերազմն է ու Արցախի հանձնումը»,- ընդգծեց 2-րդ նախագահը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026