
Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության
Մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կկատարվի միասնական ժամերգությունն ու աղոթքը․ տեղեկացնում են թեմից։
«Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար», – նշված է հաղորդագրության մեջ:


