
Ազատության պողոտայում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել են «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները․ գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի վիրավորվել է, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։


