20 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Փաշինյանն իշխանության մնա, հրաժարվելու ենք Անկախության հռչակագրից ու ուրանալու ենք Ցեղասպանությունը․ Սաղաթելյան

Եթե Փաշինյանն իշխանության մնա, հրաժարվելու ենք Անկախության հռչակագրից ու ուրանալու ենք Ցեղասպանությունը․ Սաղաթելյան

Ընդամենը 8-9 օր հետո ՀՀ քաղաքացին պետք է որոշի՝ ինչպես ու ինչպիսի երկրում է ուզում ապրել․ Վանաձորում նախընտրական քարոզարաշվի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու և խորհրդարանում համանուն խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ ՀՀ քաղաքացին այս սատանաների ոհմակին, որ մահ, դժբախտություն ու կորուստ է բերել երկրին ու ժողովրդին, հանդուրժելո՞ւ է, թո՞ւյլ է տալու, որ շարունակի երկիրը կառավարել այսօրվա պես։ Թո՞ւյլ է տալու, որ երկիրն ու բոլորին տանի նոր դժբախտությունների։ Կարծում եմ՝ ոչ»,- նշեց պատգամավորը։

Ըստ Սաղաթելյանի՝ իրավիճակն այժմ պարզից էլ պարզ է․ եթե այս իշխանությունը կարողանա վերարտադրվել, Ադրբեջանը զորքերը Հայաստանի տարածքից դուրս չի բերելու, ու ՀՀ-ն նոր տարածքներ է զիջելու Ադրբեջանին։

«Եթե չարիքի այս իշխանությունը մնա, փոխվելու է մեր Սահամանդրությունը, հրաժարվելու ենք Անկախության հռչակագրից, ուրանալու ենք Ցեղասպանությունը։
Մենք ի՞նչ ենք ձեզ առաջարկում․ տվեք մեզ մանդատ ու հնարավորություն, կանգնեք մեր կողքին, մերժեք այս իշխանությանը, որպեսզի միասին կարողանանք կառուցել մրցունակ և անվտանգ Հայաստան»,- հավաքվածներին դիմելով՝ շեշտեց Սաղաթելյանը։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026