16 Ապր
2025
8° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թենիսի կորտերը քանդելու նպատակ չկա, սակայն չի բացառվում դրանք այլ միջավայր տեղափոխելու հնարավորությունը. պարզաբանում

Թենիսի կորտերը քանդելու նպատակ չկա, սակայն չի բացառվում դրանք այլ միջավայր տեղափոխելու հնարավորությունը. պարզաբանում

Հասարակական լայն քննարկում ստացած Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հետ կապված տեղեկացնում եմ, որ նշված հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը. Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա նշել է, որ Շախմատի տան շենքը ենթակա է պահպանման՝ ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները: Ավելին, բարեկարգվելու և տեսքի են բերվելու դրանց հարակից տարածքները:

«Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում նույնպես նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները և կանաչապատ տարածքները: Տարածքում տարբեր ժամանակահատվածներում տեղակայվել, կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև այդ տարածքներում առկա են անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ այգու ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքներ, որոնց առկայության դեպքում հնարավոր չէ այգու օգտագործման ձևերը արդյունավետ կառավարելիության բերել, ապահովել այգու էկոհամակարգի կայունությունը: Այգին կորցրել է իր նպատակային նշանակությունը:

Քաղաքացիների հանգիստը այգու նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց այգու տարածքի հիմնանորոգման»:

Ռազմագերիներ