31 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասում եք՝ Կարապետյանի, Ծառուկյանի, Քոչարյանի որդիները չեն ծառայել բանակում, իսկ Դուք ծառայե՞լ եք․ երեխայի հարցը՝ Փաշինյանին

Ասում եք՝ Կարապետյանի, Ծառուկյանի, Քոչարյանի որդիները չեն ծառայել բանակում, իսկ Դուք ծառայե՞լ եք․ երեխայի հարցը՝ Փաշինյանին

«Դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի որդիները չեն ծառայել, իսկ դուք ծառայե՞լ եք բանակում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա՝ մայիսի 31-ի, քարոզարշավի ժամանակ հարցրեց մանկահասակ մի երեխա։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը չի ծառայել զինված ուժերում, քանի որ այդ ժամանակվա օրենքը դա թույլ էր տալիս։

«Ես չեմ ծառայել, որովհետև իմ երկու եղբայրներն արդեն ծառայել էին։ 1991 թվականին գործում էր օրենք, ըստ որի՝ ընտանիքի երրորդ զավակը չէր զորակոչվում։ Այդ կարգով պետությունը ինձ ազատել է ծառայությունից, բայց իմ որդին արդեն ծառայել է բանակում»,- նշեց Փաշինյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026