31 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարծում եք՝ ինչո՞ւ են ընդդիմադիրները ջանքեր գործադրում․ Խոսրով Հարությունյան

Կարծում եք՝ ինչո՞ւ են ընդդիմադիրները ջանքեր գործադրում․ Խոսրով Հարությունյան

Հետևում եմ բոլորի քարոզարշավին՝ հիմնականում ընդդիմադիր ուժերի, ու  ասեմ, որ ձնագունդը գնալով մեծանում է․ «Ազատության» հրապարակում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը։

Նրա գահատականով՝ բարելավվել է ընդդիմադիրների խոսույթը, առավել առարկայական են նաև ներկայացվող ծրագրային դրույթներն՝ իշխանության թեզերին հակազդելու տեսանկյունից։

Լրագրողների հարցին՝ կարողանալո՞ւ են հաղթել Նիկոլ Փաշինյանին, քաղաքական գործիչն արձագանքեց․ «Իսկ կարծում եք՝ ինչո՞ւ են գործադրվում այս ջանքերը, իհարկե՛ այո»։

Հարությունյանը, որ այս ընթացքում հետևել է թե՛ քարոզարշավին, թե՛ հրապարակված սոցոլոգիական հարցումներին, կարծում է՝ ընտրություններին մասնակցության ցուցանիշը կլինի բարձր։

«Իսկ դա արդեն հաղթելու գրավականն է»,- նշեց նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026