
Իրանը վերականգնում է ստորգետնյա ենթակառուցվածքների հասանելիությունը
Իրանն աստիճանաբար վերականգնում է ռազմական ստորգետնյա ենթակառուցվածքների հասանելիությունը՝ կրկին բացելով մի շարք թունելային մուտքեր, որ նախկինում վնասվել էին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից․ տեղեկանում ենք ռուսական «РИА Новости»-ից։
CNN-ը, որ վերլուծել է արբանյակային պատկերները, գրում է․ « Խոսքը ստորգետնյա 18 օբյեկտի մասին է, որտեղ առկա 69 մուտքից մոտ 50-ն արդեն մաքրվել և վերաբացվել է»։
Փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ-Իսրայել հարվածների հիմնական թիրախը եղել է մուտքերը փակելը, այլ ոչ թե ստորգետնյա համալիրների ոչնչացումը։ Ինչն էլ, ըստ նրանց, հնարավորություն է տվել Իրանին համեմատաբար արագ վերականգնել ու բացել մուտքերը։


