07 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի վարած «Kia», 56-ամյա Արմեն Գ․-ի վարած «LiXiang» և 33-ամյա Արտակ Դ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել շենքի շինհրապարակում կայանված բետոն մղող տեխնիկային. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Կարապետ Ա․-ն, ով «Daroink» հրուշակեղենի և պարենային ապրանքների արտադրական ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է, եղել է ոչ սթափ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ