Տարածաշրջանային լիարժեք ինտերգրում չի լինի առանց Պաղեստինյան պետության ստեղծման․ Բլինքենը՝ Իսրայելում
Իսրայելը չի հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման՝ առանց Պաղեստին պետության ստեղծմանն աջակցելու․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Թել-Ավիվում կայացած ասուլիսի ընթացքում։
Ըստ նրա՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները համակարծիք են, որ խաղաղությունը կարող է գալ միայն տարածաշրջանային ընդհանուր մոտեցման միջոցով, որը կներառի պաղեստինյան պետության ստեղծումը:
«Այս նպատակին հասնելու համար՝ Իսրայելը պետք է գործընկեր լինի պաղեստինյան առաջնորդների համար և պետք է դադարեցնի ձեռնարկել քայլեր, որոնք խաթարում են պաղեստինցիների արդյունավետ կառավարմանը», – ասել է պետաքարտուղարը՝ խոստանալով այս մասին խոսել նաև վաղը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ընթացքում։