20 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը՝ քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի պայմանները․ Ղալիբաֆ

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը՝ քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի պայմանները․ Ղալիբաֆ

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, Իրանի ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, իսկ ամերիկացիների պարտավորությունները չեն կատարվել, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու որևէ, թեկուզ չնչին հնարավորություն չի մնա»,- ասել է նա։

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Քաթարի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին են փոխանցել պատերազմի դադարեցման պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ