17 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Մելոնին կրկին ընկերներ են․ G7 գագաթնաժողովը «հաշտեցրել» է առաջնորդներին

Թրամփն ու Մելոնին կրկին ընկերներ են․ G7 գագաթնաժողովը «հաշտեցրել» է առաջնորդներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին երեքշաբթի Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի ժամանակ «հաշտվել» են Իրանի դեմ պատերազմի ֆոնին առաջացած և շաբաթներ տևած լարված հարաբերություններից հետո․ գրում է Euronews-ը։

«Դուք կրկին ընկերներ եք», – կատակել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ դիմելով Թրամփին և Մելոնիին։

«Մենք միշտ էլ ընկերներ ենք եղել»,- պատասխանել է Մելոնին, որին ի պատասխան՝ Թրամփն ասել է․ «Ես լքված էի»։

«Ոչ, այդպես չէ», – ժպտալով ասել է Իտալիայի վարչապետը։

Այս տարվա ապրիլին Թրամփն իտալական Corriere della Sera թերթին ասել էր, որ «ցնցված» է Մելոնիից՝ հավելելով․ «Կարծում էի՝ նա ունի համարձակություն, բայց սխալվել էի»։

Ի պատասխան՝ Իտալիայի վարչապետն ասել էր, որ «համարձակությունը նշանակում է ասել այն, ինչ մտածում ես, նույնիսկ երբ ուրիշները համաձայն չեն քեզ հետ»։

Երկու առաջնորդների միջև վեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Թրամփը քննադատեց Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Իրանի պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար․ Հռոմի պապին ուղղված Թրամփի քննադատությունը Մելոնին որակել էր որպես «անընդունելի»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026