19 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թող բոլորը վերցնեն մանդատները, եթե ոչ, ուրեմն թող ՔՊ-ն մենակ կառավարի․ Հովիկ Աղազարյան

Եթե ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թող բոլորը վերցնեն մանդատները, եթե ոչ, ուրեմն թող ՔՊ-ն մենակ կառավարի․ Հովիկ Աղազարյան

Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը կմտնի խորհրդարան, ապա ընդդիմադիր գործիչները թող վերցնեն մանդատները, իսկ եթե չի մտնի խորհրդարան, ապա պետք չէ վերցնել․ այսօր իր գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Եթե ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, ապա անպայման թող վերցնեն մանդատները, որովհետև 44 մանդատը մեծ, շատ մեծ ուժ է, պետք չէ կորցնել, իսկ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը չի մտնում խորհրդարան, այսինքն՝ տեղի է անում տիեզերական մասշտաբի արտառոց կեղծարարություն, զեղծարարություն, այդ դեպքում պետք չէ մտնել, թող «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ փորձի ղեկավարել»,- ասաց նա:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026