22 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ Առաքելյան

Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով ԱԺ ընտրություններին և հանրաքվեին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում․ գրել է  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Բացում ես Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»։

Այսինքն, չի կարող որևէ ձևով սահմանափակվել ընտրելու իրավունքը, և նման նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը։

Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026