
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ հայտնում է Հակաոռուպցիոն կոմիտեն։
«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ։


