22 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քիր Սթարմերը հրաժարական է տվել

Քիր Սթարմերը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ որոշել է լքել իր պաշտոնը։

Քիր Սթարմերը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նա նշել է, որ Բրիտանիայում իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սթարմերը կարող է իր հրաժարականի մասին հայտարարել երկուշաբթի՝ հունիսի 22-ին, և սկսել իշխանության փոխանցման գործընթացը Մեծ Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բըրնհեմին։

Լրատվամիջոցները հայտնել էին, որ Սթարմերը հանգստյան օրերն անցկացրել է մտածմունքների մեջ՝ հրաժարական տա՞լ, թե՞ պայքարել կուսակցության ղեկավարությունը պահպանելու համար։

Սթարմերի նկատմամբ ճնշումը կուտակվել է մի քանի ամիս շարունակ և կտրուկ ուժեղացել անցած ուրբաթ օրը, երբ Բըրնհեմը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026