29 Հնս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կորեայի ձորի հատվածում նախատեսում ենք 2 կամուրջ կառուցել․ Տիգրան Ավինյան

Կորեայի ձորի հատվածում նախատեսում ենք 2 կամուրջ կառուցել․ Տիգրան Ավինյան

Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղիհատվածի հետ կապված պրոցես ունենք․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ նախատեսվում է այդ հատվածում 2 կամուրջ կառուցել։

«Այդ ճանապարհը և կամուրջները վստահորեն ամենաառաջնահերթությունն են քաղաքի համար։ Այդ լուծմամբ մենք M4-ը միացնում ենք Հյուսիս-հարավի շրջանցիկ ճանապարհին, և փաստացի Թբիլիսյան խճուղուց ուղիղ միանում ենք այդ ճանապարհին։ Այս տարի և հաջորդ տարիների աշխատանքի ծավալը շատ մեծ է լինելու»,-ասել է Ավինյանը։

Նա խոսել է նաև Իսակով-Արշակունյաց, Շերամի հատվածում, Նորագավիթի հատվածում լուծումների մասին։

«Բայց ամենամեծ ծրագիրը մեզ համար դառնում է Կորեայի ձորի վրայով 2 կամուրջների կառուցումը, որը էականորեն բեռնաթափելու է քաղաքը»,-ասել է Ավինյանը։

Նշվել է, որ հարցի ուղղությամբ միջազգային խորհրդատվական թիմ է աշխատում։ Հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին ակնկալում են լուծումների մասին նախնական քննարկում ունենալ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026