
Փաշինյանն արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում, քանի որ Ցեղասպանության «զենքայնացման» թեման չի բխում Հայաստանի շահերից։
«Արձագանքի կարիք չենք տեսնում քանի որ կարծում ենք Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»,- նշել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում։


