30 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն․ հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026