29 Դեկ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի նպատակն Արցախի հարցը «լուծելուց» հետո «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ ադրբեջանագետ

Ալիևի նպատակն Արցախի հարցը «լուծելուց» հետո «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ ադրբեջանագետ

Կարծես պարբերական բնույթ է կրում Ալիևի  փաստացի սպառանալիքներն և ատելության խոսք ողջ հայ ազգի նկատմամբ. ABC Media-ի հետ զրույցում  ասաց ադրբեջանագետ Արամ Փոլադյանը։

«Թշնամին էլ ավելի է ակտիվացել և Ալիևի վարչակարգը  չի պատրաստվում հետքայլ անել, և դա փաստ է։ Ալիևն ասում է, որ իրենք տարածքային նկրտումներ չունեն, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չեն ներկայացնելու և «աչք չունեն» ուրիշի հողերի վրա, բայց դրան  զուգահեռ նախ պիտի կիսենք, որ Արցախի հարցը ոչ միայն փակ չէ, Արցախի հարցը  ապագայում պիտի նոր փուլ մտնի  և Արցախի հարցը  փակելու մասի խոսելը  ինքնին արդեն ագրեսիայի  ցայտուն դրսևորում է այն պարագայում, որ շուրջ 30 տարի գերտերություններ են բանակցել Արցախի հարցի վերաբերյալ, և ոչ մեկ Հայաստանին չի անվանել ագրեսոր, բացի Ադրբեջանի և իր եղբայրական պետություններից»,- ասաց Փոլադյանը և հավելեց, որ Ալիևի համար Արցախի հարցի «լուծումից» հետո այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է։

 Նրա խոսքով՝ Ալիևի վարչակարգը վարում է ահաբեկչական քաղաքականություն և նախագահի հնչեցրած հայտարարությունները և իրականացվող քայլերը բացարձակապես այլ են և լիովին հակասում են հաճախ հնչեցվող հայտարարություններին։