
Ֆրանսիայի դատարանն ուժի մեջ է թողել Լը Պենի մեղադրանքը՝ հարցականի տակ դնելով 2027 թվականի նախագահական ընտրություններին նրա մասնակցությունը
Փարիզի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ կայացված խարդախության վերաբերյալ դատավճիռը․ գրում է Euronews-ը։
Որոշումը կարող է խոչընդոտել Լը Պենի՝ Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերին։
Դատարանը Լը Պենին 15 ամսով զրկել է պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև նրա նկատմամբ սահմանել է մեկ տարի էլեկտրոնային հսկողության սարք կրելու պարտավորություն։
Անցյալ տարի կայացած առաջին դատավարության ընթացքում դատարանը Լը Պենին, Եվրոպական խորհրդարանի 24 նախկին պատգամավորների, նրանց օգնականներին ու հաշվապահներին մեղավոր է ճանաչել Ֆրանսիայում «Ազգային միավորում» կուսակցության աշխատակիցներին վճարելու նպատակով 2004-2016 թվականներին Եվրոպական խորհրդարանի միջոցներն օգտագործելու համար։
Դատարանը Լը Պենին 5 տարով զրկել է հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական։
Լը Պենն, իր հերթին, հերքել է մեղադրանքը, ըստ որի՝ իր կուսակցությունն ունեցել է Եվրոպական խորհրդարանի միջոցները յուրացնելու սխեմա՝ հայտարարելով, որ իր կուսակցությունը դարձել է «վհուկների որսի» զոհ։


