
Մենք կչեղարկենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Թրամփ
Միացյալ Նահանգները մտադիր է վերացնել Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները, որոնք նախկինում սահմանվել էին Անկարայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով. ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարող եմ ասել, որ մենք կվերացնենք պատժամիջոցները», – ասել է նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։
Ամերիկացի և թուրք առաջնորդների միջև բանակցությունները տեղի են ունենում Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։


