
Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն իրեն խնդրել է գործարք կնքել․ գրում է BBC-ն։
Թրամփն այս հայտարարությունն արել է օդանավում՝ Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ վերադառնալու ճանապարհին։
Նրա խոսքով՝ Իրանը «քիչ առաջ զանգահարել է», և «շատ է ցանկանում գործարք կնքել»։Երեկ նա հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն «ավարտված է», իսկ բանակցությունները՝ «ժամանակի անիմաստ կորուստ» են։
Իրանական կողմը չի հաստատել Թրամփի վերջին հայտարարությունները։


