14 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզի հարավում մոլեգնող անտառային հրդեհը հնարավոր է՝ դիտավորության հետևանք լինի․ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար

Փարիզի հարավում մոլեգնող անտառային հրդեհը հնարավոր է՝ դիտավորության հետևանք լինի․ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար

Ֆրանսիայում հրշեջները երկրորդ օրն է՝ փորձում են վերահսկողության տակ վերցնել մայրաքաղաքից հարավ գտնվող անտառային տարածքներում մոլեգնող խոշոր հրդեհը․ գրում է BBC-ն։

Ֆոնտենբլոյի անտառում բռնկված հրդեհը, որը պաշտոնյաները բնութագրել են որպես «ուժգին» և «աննախադեպ մասշտաբների», մասնակիորեն փակել է երկրի հյուսիսը հարավին կապող գլխավոր ավտոմայրուղին։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը չի բացառել, որ հրդեհը կարող էր դիտավորության հետևանք լինել։ Ավելի վաղ պաշտոնյաները հայտնել էին, որ Փարիզից շուրջ 60 կմ հարավ-արևելք գտնվող անտառում կրակը տարածվել է արագ՝ ընդգրկելով 800 հեկտար տարածք։

Երկուշաբթի Նունյեսը հայտնել է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվել է երկու մարդ, իսկ երկրի ողջ տարածքում՝ հրդեհների հետ կապված տարբեր դեպքերի շրջանակում՝ 59 մարդ։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026