14 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում ու մարզերում ընկերություններ և անհատներ են տուգանվել՝ օդն աղտոտելու համար

Երևանում ու մարզերում ընկերություններ և անհատներ են տուգանվել՝ օդն աղտոտելու համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացրած խստացված վերահսկողական միջոցառումներից արձանագրվել են մի շարք խախտումներ․ հայտնում են գերատեսչությունից։

«Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ), շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։

Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026