15 Հուլ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ռոսկոսմոս»-ն ու ՆԱՍԱ-ն երկարաձգում են գործակցության ժամկետը

«Ռոսկոսմոս»-ն ու ՆԱՍԱ-ն երկարաձգում են գործակցության ժամկետը

«Ռոսկոսմոս»-ն ու ՆԱՍԱ-ն համաձայնության են եկել՝ մինչև 2030 թվականը երկարաձգել Միջազգային տիեզերակայանի համատեղ շահագործումը։ Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովը։

Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը կշարունակվեն նաև՝ ռուս և ամերիկացի տիեզարագնացներից կազմված անձնակազմերով թռիչքները։

Դրանից հետո կողմերը կշարունակեն գործակցել և փոխանակել ազգային ուղեծրային կայանների տեխնիկական փորձը։

ՆԱՍԱ-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանն ասել է, որ գործակցությունը վերաբերում է տեխնիկական ընդհանուր ստանդարտների մշակմանը, որոնք հնարավոր կլինի կիրառել երկու երկրների ուղեծրային կայաններում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026