17 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ. Աղվան Վարդանյան

Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ. Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտնել է, որ վերցնում է պատգամավորական մանդատը:

«Խաղաղվեք. հարցը փակված է։

Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»,-գրել է Աղվան Վարդանյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026