
7 զոհ և մոտ 5 տասնյակ վիրավոր․ Կիևը հարվածել է ՌԴ-ում Wildberries-ի երկու պահեստի
Ուկրաինաական ԱԹՍ-ները Ռուսաստանում Wildberries-ի երկու պահեստի են հարվածել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 7, վիրավորել՝ մոտ 50 մարդ․ գրում են տեղական լրատվամիջոցները։
Նախնական տեղեկություններով՝ զոհերը նույն՝ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի պահեստի աշխատակիցներն են։
Ուկրաինական զինուժը թիրախավորել է նաև Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի պահեստը, որտեղ, նախնական տեղեկություններով, զոհեր չկան։


