21 Հուլ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ուժեղ Հայաստանի» երկրորդ համարը խորհրդարան չի գնա

«Ուժեղ Հայաստանի» երկրորդ համարը խորհրդարան չի գնա

Իրավաբան Գոհար Մելոյանը, որ խորհրդարանական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համարն էր, Facebook-ի իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։

«Երբևէ չլինելով որևէ կուսակցության կամ քաղաքական միավորի անդամ՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի հիմնադրած այս արժեքահեն ու հայրենասեր ընտանիք-թիմի մասնիկը դառնալը կյանքիս լրջագույն, պատասխանատու ու սկզբունքային որոշումներից մեկն էր։

Ինձ համար մեծագույն պատիվ ու ձեռքբերում է ճանապարհ ընկնել բազմահազար հայրենասեր, քաջ ու ուժեղ թիմակիցներիս հետ։ Վստահ եմ շատերդ՝ ձեզ կգտնեք այս տողերում։

Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը՝ բազմավեկտոր անելիքներով։

«Ուժեղ Հայաստանը» ծավալելու է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական փոխլրացնող գործունեություն։

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- նշել է Մելոյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026