21 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը

Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։

«Սիրելի ընկերներ, հարգելի Գյումրեցիներ,հարկ եմ համարում տեղեկացնել , որ ներկայացրել եմ դիմում Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր,շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։

Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են։

Սիրում եմ բոլորիդ, Ձեր Սարիկ»,-գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026