21 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր են մանդատից հրաժարված ՔՊ-ականները․ ԿԸՀ-ն ցանկ է հրապարակել

Ովքե՞ր են մանդատից հրաժարված ՔՊ-ականները․ ԿԸՀ-ն ցանկ է հրապարակել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված, ապա ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների անունները։

Այսպիսով, ուժը կորցրած են ճանաչվել, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված հետևյալ թեկնածուների գրանցումները՝

  • Նիկոլ Վովայի Փաշինյան (1-ին հերթական համար),
  • Արարատ Սամվելի Միրզոյան (2-րդ),
  • Անահիտ Թորգոմի Ավանեսյան (3-րդ),
  • Սուրեն Ռաֆիկի Պապիկյան (4-րդ),
  • Գևորգ Հարությունի Պապոյան (5-րդ),
  • Սրբուհի Հովհաննեսի Գալյան (6-րդ),
  • Արսեն Գևորգի Թորոսյան (13-րդ),
  • Ալեն Ռոբերտի Սիմոնյան (14-րդ),
  • Լիլիթ Կամոյի Մակունց (15-րդ),
  • Դավիթ Հովհաննեսի Խուդաթյան (16-րդ),
  • Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյան (17-րդ),
  • Արեն Միքայելի Մկրտչյան (20-րդ),
  • Գնել Հենզելի Սանոսյան (26-րդ),
  • Տիգրան Արմենի Ավինյան (31-րդ),
  • Մխիթար Իոսիֆի Հայրապետյան (36-րդ),
  • Միլադա Մկրտչի Հովհաննիսյան (43-րդ),
  • Սերգեյ Լևիկի Մովսիսյան (45-րդ),
  • Հայկ Վալոդյայի Ղալումյան (49-րդ),
  • Վաղարշակ Սոսի Հակոբյան (50-րդ),
  • Վահե Միշայի Հովհաննիսյան (53-րդ),
  • Համբարձում Մամբրեի Մաթևոսյան (55-րդ),
  • Վահրամ Աշոտի Խաչատրյան (59-րդ),
  • Տավրոս Էդիկի Սափեյան (61-րդ),
  • Դավիթ Վալոդյայի Արուշանյան (67-րդ),
  • Կարեն Վահանի Սարգսյան (70-րդ),
  • Վահագն Աշոտի Արսենյան (87-րդ),
  • Սեդրակ Ռազմիկի Թևոնյան (82-րդ)։

Որոշումը կայացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի հիման վրա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026