23 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավկորեացիները դիմում են գուշակների՝ իրենց ընտանի կենդանիների մտքերը հասկանալու համար

Հարավկորեացիները դիմում են գուշակների՝ իրենց ընտանի կենդանիների մտքերը հասկանալու համար

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի հայտնի Գաննամ թաղամաս, գուշակություններով զբաղվող «Ace Sophia» սրահ․ ներսում տեղադրված է սեղան, իսկ գրեյհաունդ ցեղատեսակի Խան անունով շունը հոտոտում է սեղանին դրված տարոյի քարտերը և թաթը դնում դրանցից մեկի վրա։

Սեղանի մյուս կողմում կանգնած նրա տերը՝ Ան Հյե Ջուն, անհամբեր սպասում է՝ իմանալու՝ ինչ է նշանակում շան ընտրած քարտը, որի վրա պատկերված է տիրոջ հետևից վազող շուն։

Տարոյի մասնագետ Հվան Սու Կյոնի խոսքով՝ շան ընտրած քարտը նշանակում է, որ շունն անհանգստանում է իր հինգ ձագերի համար։

Կենդանիների տարոն Հարավային Կորեայի գուշակության սրահներում տարածվող նոր ծառայություն է։ Դրա պահանջարկի աճը պայմանավորված է երկրում ընտանի կենդանիներ պահողների թվի աճով․ ավելի ու ավելի քիչ հարավկորեացի է ցանկանում երեխա ունենալ՝ բնակարանների և կրթության բարձր գների պատճառով․ գրում է Reuters գործակալությունը։

Կառավարության այս տարվա հարցումների համաձայն՝ աշխարհում ամենացածր ծնելիության ցուցանիշն ունեցող Հարավային Կորեայում ընտանիքների 29.2 տոկոսն ունի ընտանի կենդանի։ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 17.4 տոկոս։

Հվան Սու Կյոնը, որը 2014 թվականին է բացել իր գուշակությունների սրահը, նշում է, որ ընտանի կենդանիների տարոյի նկատմամբ պահանջարկն աճել է, քանի որ տերերը նրանց ընկալում են որպես ընտանիքի անդամներ։

Նրա խոսքով՝ մինչ այժմ ոչ մի հաճախորդ չի սահմանափակվել միայն մեկ այցելությամբ, որի արժեքը կազմում է 20․000 վոն (մոտ 14 դոլար)։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026